Պրեմիում դասի, գեղեցիկ ոճային ճարտարապետական լուծումներով համալիրը գտնվում է Լենինգրադյան 5/4 և 19/11 հասցեում։ Համալիրը բաղկացած է 4 մասնաշենքերից, որոնցից Ա մասնաշենքը 16 հարկանի՝ 2 հասարակական և 14 բնակելի, Բ մասնաշենքը 18 հարկանի՝ 2 հասարակական 16 բնակելի և Գ և Դ մասնաշենքերը 16 հարկանի՝ 1 հասարակական և 15 բնակելի: Վերջին հարկերում առկա են պենտհաուսներ: Ունի՝ 3 ստորգետնյա 1 վերգետնյա ավտոկայանատեղի։
Ընդհանուր տարածքի 40%-ը կանաչապատվելու է: Այաս բնակելի համալիրում բոլոր բնակարանները լուսավոր են, ընդարձակ, վիտրաժային պատուհաններով: Համալիրին կից են անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ դպրոց, մանկապարտեզ, սուպերմարկետ, կանգառ և այլն:
Նախագիիծն իրենից ներկայացնում է ճարտարապետական արդի լուծումներով կառույցներ, որոնք ունեն ճակատային տեսք բոլոր կողմերից։ Ունի կանաչապատ բակային տարածք՝ հագեցած խաղահրապարակներով և զրուցարաններով։ Երեսվածքը նախատեսված է իրականացնել բնական քարերով, ինչն ավելի կնպաստի բնակարանների ջերմամեկուսացման արդյունավետությանը։
Ըստ նախագծի, նախատետվում է 410 բնակարան։ Բնակարանների ճնշող մեծամասնությունը մեկ ննջարանով և 51.21 - 208.8 քմ մակերեսներով են, ինչը դարձնում է ավելի մատչելի և նպատակահարմար նորաստեղծ ընտանիքների, զույգերի և միայնակ անձանց համար։